Սահմանվել է գազասպառման համակարգերի տեխնիկակական սպասարկման ծառայության տարեկան նոր վճարը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 12-ին կայացած նիստում քննարկվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանելու մասին» հարցը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանել 2270 դրամ՝ յուրաքանչյուր գազօգտագործող սարքավորման համար` ներառյալ ավելացված արժեքի հարկը:Այսպիսով՝
— մեկ գազօգտագործող սարքավորման դեպքում տարեկան վճարը կկազմի 2270 դրամ՝ գործող 2400 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
— երկու գազօգտագործող սարքավորումների դեպքում տարեկան վճարը կկազմի 4540 դրամ՝ գործող 5700 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
— երեք և ավելի գազօգտագործող սարքավորումների դեպքում տարեկան վճարը կկազմի 6810 դրամ՝ գործող 6900 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
Սահմանված վճարները ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հուլիսի 1-ից:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Դեկտեմբեր ամսվա նորությունները
- Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
- Հանձնաժողովը համաձայնություն տվեց «ՀայՌուսգազարդի» 2013–2015թթ. ներդրումային ծրագրին
- Դեկտեմբեր ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմատվության միջին արժեքը
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց նորաբաց «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր
- Դեկտեմբեր ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմատվության միջին արժեքը