2013 թվականի առաջին եռամսյակոիմ սպասարկում է իրականացվել բաժանորդների 98,3 տոկոսի մոտ

Հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «ԷյԻՋի Սերվիս» ընկերությունը 2013 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարել է 414 696 այց` 2012թ. 396 292-ի դիմաց։Պլանային ստուգայցերը կատարվում են տարին երկու անգամ։

Նշված ժամանակահատվածում փաստացի սպասարկվել է 283 602 բաժանորդ կամ նափատեսվածի 98,3%-ը:
44 645 բաժանորդ չի սպասարկվել փակ դռների պատճառով։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am