2013 թ. առաջին կիսամյակում նվազել են բնական գազի ներկրման և  իրացման ծավալները

2013 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 7,2%-ով նվազել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 945 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 825.7 մլն խ.մ, ինչը 2,2%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Նախորդ տարվա համեմատ բնական գազի սպառման ծավալները 15,4%-ով նվազել են էներգետիկայի ոլորտի կողմից՝ կազմելով 84.8 մլն խ.մ: Սպառման ծավալները նվազել են նաեւ 10%-ով բնակչության եւ 5,8%-ով այլ սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 300.7 եւ 97.7 մլն խ.մ:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ ավելացել են 13,6%- ով արդյունաբերության ոլորտի եւ 10,7%- ով ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 135.4 մլն խ.մ եւ 207 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am