Վ.Հարությունյանը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ
Սեպտեմբերի առաջին կիրակին ետխորհրդային տարածքում, ավանդույթի համաձայն, նշվում է որպես գազի համակարգի աշխատողների մասնագիտական տոն:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը շնորհավորել է Ընկերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ:
Հարգելի գործընկերներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ գազի համակարգի աշխատողների օրվա առթիվ: Հայաստանի գազի տնտեսությունն ավելի քան 50 տարիների պատմություն ունի, որն արձանագրել է թե դժվարություններ, և թե հաջողություններ: «ՀայՌուսգազարդ»-ը Հայաստանի գազաէներգետիկ համակարգում գործում է արդեն 16 տարի: Սա, կարելի է ասել, երիտասարդ տարիք է, սակայն այդ ընթացքում մեզ հաջողվել է հասնել խոսուն ձեռքբերումների` իրականացնելով մի շարք լայնածավալ նախագծեր, որոնք Հայաստանի տնտեսական կյանքում առանցքային դերակատարություն ունեն: Իսկ ամենանշանակալի արդյունքն այն է, որ մեր ջանքերի շնորհիվ հանրապետության սպառողական շուկան ապահովված է անխափան ու հուսալի գազամատակարմամբ: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Ընկերության արդյունավետ աշխատանքի, նշանակալի հաջողությունների գրավականը միշտ եղել և մնում են մեր աշխատակիցները: Մեր աշխատակազմի համախմբվածությունը, մեր աշխատակիցների մասնագիտական բարձր ունակությունները, պատասխանատվությունը և միաժամանակ մեծ նվիրվածությունն աշխատանքին այն գործոններն են, որոնց շնորհիվ «ՀայՌուսգազարդ»-ում ձևավորվել է աշխատանքային յուրահատուկ մթնոլորտ և ամենակարևորը՝ թիմային ոգի: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ընկերության աշխատակիցներին գազի համակարգի աշխատողների օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ աշխատանքային գործունեության մեջ, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ և ձեր հարազատներին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն