2013 թվականին կիրականացվի շուրջ 130 հազար գազահաշվիչների պետստուգաչափում
Օգոստոսի 1-ի դրությամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից իրականացվել է շուրջ 61 հազ. հատ կենցաղային եւ 169 հատ արդյունաբերական գազահաշվիչների ստուգաչափում:
Բնական գազի կենցաղային թվով 2287 հատ հաշվիչների վերաբերյալ «Չափագիտության Ազգային Ինստիտուտ» ՓԲԸ կողմից տրվել է «Առեւտրային հաշվառքի սարքի խախտում» եզրակացություն «Արտաքին միջամտություն» որակմամբ:2013թ.-ի ընթացքում ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել շուրջ 130 հազ գազահաշվիչների պետստուգաչափում:
Կենցաղային գազահաշվիչներ պլանային ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հաշվին:
Գազահաշվիչները կարող են ենթարկվել նաև արտապլանային ստուգաչափման, եթե մատակարարի և բաժանորդի մոտ առաջանում է կասկածներ հաշվիչի աշխատանքի վերաբերյալ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Օգոստոս ամսվա նորությունները
- Վ.Հարությունյանը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ
- Հայաստանի գազի տնտեսություն. ավելի քան 50 տարվա պատմություն
- 2013 թվականի առաջին կիսամյակում ՈՒՏԿ-ում ուսուցանվել է 225 մասնագետ
- Օգոստոս ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Օգոստոս ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը