2013 թվականի առաջին կիսամյակում ՈՒՏԿ-ում ուսուցանվել է 225 մասնագետ
2013 թվականի վեց ամիսների ընթացքում «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում փաստացի ուսուցանվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 225 մասնագետ, այդ թվում 175-ը՝ մասնաճյուղերից, 50-ը՝ ընկերություններից, ինչպես նաեւ 19 մասնագետ՝ գազասպառող այլ կազմակերպություններից:
Դասընթացների ավարտից հետո կազմակերպվել են գիտելիքների ստուգման քննություններ, անց է կացվել «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի 39 մասնագետի հերթական ստուգում:
«Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնը նաեւ իր անմիջական մասնակցությունն ունի Երեւանի Ճարտարապետության եւ Շինարարության Պետական համալսարանի «Հիդրավլիկայի, ջերմագազամատակարարման և օդափոխություն» ամբիոնի աշխատանքներին: Մասնավորապես, 2013 թվականի մայիսին կենտրոնում կազմակերպվել է ամբիոնի 21 ուսանողի դիպլոմային աշխատանքների պաշտպանություն, ինչպես նաեւ իրականացվել է դիպլոմային աշխատանքների ղեկավարում, «Գազամատակարարում» կուրսի դասավանդում եւ այլն:
Ընթացիկ տարում հրատարակվել է «Գազակարգավորիչ կետերի կառուցվածքը եւ շահագործումը» ուղեցույց-գրքույկը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Օգոստոս ամսվա նորությունները
- Վ.Հարությունյանը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ
- Հայաստանի գազի տնտեսություն. ավելի քան 50 տարվա պատմություն
- 2013 թվականին կիրականացվի շուրջ 130 հազար գազահաշվիչների պետստուգաչափում
- Օգոստոս ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Օգոստոս ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)