2013 թվականի առաջին կիսամյակում ՈՒՏԿ-ում ուսուցանվել է 225 մասնագետ

2013 թվականի վեց ամիսների ընթացքում «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում փաստացի ուսուցանվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 225 մասնագետ, այդ թվում 175-ը՝ մասնաճյուղերից, 50-ը՝ ընկերություններից, ինչպես նաեւ 19 մասնագետ՝ գազասպառող այլ կազմակերպություններից:

Դասընթացները հիմնականում անցկացվել են «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղում կամ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգի մասնաճյուղերում՝ արտադրությունից չկտրված: Ուսուցումը կազմակերպվել է գործող նորմատիվ փաստաթղթերի, հրահանգների, «ՀայՌուսգազարդի» ՓԲԸ կողմից հաստատված ստանդարտների եւ ծրագրերի հիման վրա:
Դասընթացների ավարտից հետո կազմակերպվել են գիտելիքների ստուգման քննություններ, անց է կացվել «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի 39 մասնագետի հերթական ստուգում:

«Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնը նաեւ իր անմիջական մասնակցությունն ունի Երեւանի Ճարտարապետության եւ Շինարարության Պետական համալսարանի «Հիդրավլիկայի, ջերմագազամատակարարման և օդափոխություն» ամբիոնի աշխատանքներին: Մասնավորապես, 2013 թվականի մայիսին կենտրոնում կազմակերպվել է ամբիոնի 21 ուսանողի դիպլոմային աշխատանքների պաշտպանություն, ինչպես նաեւ իրականացվել է դիպլոմային աշխատանքների ղեկավարում, «Գազամատակարարում» կուրսի դասավանդում եւ այլն:


Ընթացիկ տարում հրատարակվել է «Գազակարգավորիչ կետերի կառուցվածքը եւ շահագործումը» ուղեցույց-գրքույկը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am