Գործընկերները հետաքրքրված են «Գազպրոմ Արմենիա» ընկերության փորձով

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը մասնակցել է 2014 թվականի մարտի 19-ից 23-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի ունեցած Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդաժողովի աշխատանքներին:

Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդաժողովի մասնակիցները

Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդաժողովի մասնակիցները

Հերթական խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել են «Nafta Gbely» ընկերության գործունեությունը, Սլովակիայի գազի պահեստարանների զարգացման հեռանկարները, SPP ընկերության ներկայացուցիչը պատմել է հանրապետությունում բնական գազի առևտրի գործընթացի մասին, Eustream ընկերության ներկայացուցիչը հանդես է եկել «ԵՄ-ում գազափոխադրման ցանցերի կարգավորում — Quo Vadis?» զեկույցով, VEMEX-ի ներկայացուցիչը գործընկերներին է ներկայացրել Չեխիայի գազի շուկայի փոփոխությունները: Խորհրդաժողովին զեկույցներով հանդես են եկել նաև «Մոսգազ» ԲԲԸ գլխավոր տնօրենը և «Latvijas Gāze» ընկերության ներկայացուցիչը:


Ինչպես նշել է Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի Գլխավոր տնօրեն Օլգա Գորբեյը, կազմակերպության խորհրդի հերթական նիստն անցկացվում է Բրատիսլավայում, քանի որ այդ քաղաքում է գործում եվրոպական խոշորագույն և տեխնոլոգիապես հագեցված գազի ստորգետնյա պահեստարաններից մեկը: Սլովակիան արդյունահանում է սեփական գազ, այդ երկիրն ունի գազաբաշխիչ ցանցերի շահագործման, գազի փոխադրման և վաճառքի լավ փորձ, որը հետաքրքիր է Ասոցիացիայի կազմում ընդգրկված գազի բոլոր տնտեսությունների համար:


Հաշվի առնելով խոշոր նախագծերի իրականացման ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից կուտակված փորձը՝ որոշվել է Ասոցիացիայի խորհրդի հաջորդ նիստն անցկացնել ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում: Գազի տնտեսությունների արտասահմանցի գործընկերները հետաքրքրված են, մասնավորապես, Հայաստանում լայնածավալ գազաֆիկացման, բաժանորդների բնակարաններում անվտանգության համակարգերի համատարած տեղադրման, գազի հաշվառման համակարգի կիրառման, գազը որպես շարժիչային վառելիք օգտագործելու գործընթացներով: Բացի այդ, Ասոցիացիայի կազմում ընգդրկված մի շարք ընկերություններ ցանկություն են հայտնել մինչև Ասոցիացիայի խորհրդի հերթական նիստն այցելել Հայաստան՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ձեռքբերումներին, գործունեությանը և ծրագրերին ավելի մանրամասն ծանոթանալու, Ընկերության փորձը տեղում ուսումնասիրելու նպատակով:


Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիան ստեղծվել է 1990 թվականին: Կազմակերպության գործունեության հիմնական նպատակը՝ ասոցիացիայի անդամների միջև մասնագիտական փորձի և տեղեկատվության փոխանակումն է: Ասոցիացիայի կազմում ներկայում ընգդրկված են «Գազպրոմ» ԲԲԸ-ն, «Մոսգազ» ԲԲԸ-ն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, «Բելտոպգազ» կոնցեռնը (Բելառուս), «Latvijas Gāze» ընկերությունը (Լատվիա), «Lietuvos dujos» ընկերությունը (Լիտվա), «Eesti Gaas» ընկերությունը (Էստոնիա), «Gasum» ընկերությունը (Ֆինլանդիա), VEMEX գազատրանսպորտային ձեռնարկությունը (Չեխիա), «Մոլդովագազ» ընկերությունը (Մոլդովա), «Գազ Ուկրաինի» ընկերությունը (Ուկրաինա), «ԿազՏրանսԳազ-Ալմատի» ընկերությունը (Ղազախստան):

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am