Հանձնաժողովը վերաձևակերպել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ լիցենզիաներն ընկերության վերանվանման հետ կապված

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 12-ի նիստին որոշում է ինդունել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մի շարք լիցենզիաների վերաձևակերպելու մասին՝ կապված ընկերության վերանվանման հետ:

Մասնավորապես, վերաձևակերպվել են բնական գազի ներկրման, բաշխման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության, էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am