«Գազպրոմ» խմբի իրավաբանները Ծաղկաձորում քննարկում են ոլորտին առնչվող հարցեր

2014 թվականի սեպտեմբերի 9 —ին Ծաղկաձորում՝ «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրի կոնֆերանս-կենտրոնում մեկնարկել է եռօրյա իրավական սեմինար «Քաղաքացիական օրենսդրության նորարարություններ: Գործող օրենսդրության կիրառման պրակտիկան» թեմայով: Քննարկումներին մասնակցում են «Գազպրոմ» ԲԲԸ և դրա դուստր ձեռնարկությունների իրավաբանական և պայմանագրային դեպարտամենտների ու ծառայությունների, ինչպես նաև Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (ՌԴ) ներկայացուցիչները:

«Գազպրոմ» խմբի իրավաբանները Ծաղկաձորում քննարկում են ոլորտին առնչվող հարցեր

Իրավաբանական բաժնի պաշտոնակատար Դավիթ Մելքոնյան


Սեմինարի ընթացքում մասնակիցները հանդես են եկել, մասնավորապես, գործարքների կնքման գործընթացի առանձնահատկություններին, պայմանագրային պարտավորություններին, իրավաբանական անձանց, կորպորատիվ պայմանագրերին վերաբերող զեկուցումներով, ինչպես նաև քննարկել են իրավաբանական պրակտիկային առնչվող մի շարք այլ հրատապ հարցեր:

«Գազպրոմ» խմբի իրավաբանները Ծաղկաձորում քննարկում են ոլորտին առնչվող հարցեր

Սեմինարի մասնակիցները


Միջոցառման բացմանը նշվել է, որ իրավաբանական դեպարտամենտները և ծառայությունները կարևոր դեր են կատարում ընկերությունների բնականոն աշխատանքի ապահովման առումով: Իսկ նման միջոցառումների կազմակերպումը մասնակիցներին նոր գիտելիքներ ստանալու, փորձ փոխանակելու, ինչպես նաև օրակարգային հարցերը քննարկելու հնարավորություն կընձեռի:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am