Վ.Հարությունյանը Մոսկվայում մասնակցել է մասնագիտական տոնին նվիրված սելեկտորային խորհրդակցությանը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում մասնակցել է Գազի և նավթի արդյունաբերության աշխատողների օրվան նվիրված սելեկտորային խորհրդակցությանը, որն անցկացրել է «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:

Շնորհավորելով գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ՝ Ալեքսեյ Միլլերը, մասնավորապես, նշել է. «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես մենք մեր մասնագիտական տոնը դիմավորում ենք արտադրական համոզիչ ձեռքբերումներով: „Գազպրոմ“-ը նորանոր էջեր է բացում հայրենական և համաշխարհային էներգետիկայի պատմության մեջ»: Ինչպես ընդգծել է «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահը, «մենք դեռ շատ բան պետք է ստեղծենք և կառուցենք»: «Առջևում մեզ սպասում է լայնածավալ, բարդ ու հետաքրքիր աշխատանք», — նշել է Ալեքսեյ Միլլերը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am