«Գազպրոմ Արմենիա ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վ.Հարությունյանը շնորհավորել է ընկերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ
Հարգելի գործընկերներ,
Վարդան Հարությունյան
Շնորհավորում եմ ձեզ գազի համակարգի աշխատողների օրվա առթիվ: Այս տարի մեր մասնագիտական տոնը դիմավորում ենք նոր կարգավիճակով՝ որպես «Գազպրոմ» ԲԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն, ինչը մեկնարկային նոր հնարավորություններ է ստեղծում հետագա զարգացման համար և նոր հեռանկարներ բացում մեր առջև: «Գազպրոմ» խմբի դուստր ձեռնարկությունների մեծ և ամուր ընտանիքի անդամ լինելը կրկնակի պատասխանատվություն է մեզ համար, և ես վստահ եմ, որ այսուհետ էլ կանենք հնարավորը՝ մեր առջև դրված խնդիրները պատվով ու հաջողությամբ լուծելու, ինչպես նաև աշխատանքի արդյունավետության որակական նոր մակարդակ ապահովելու համար: Այսօր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն առաջատար դիրք է զբաղեցնում ոչ միայն Հայաստանի գազաէներգետիկ ոլորտում, այլ նաև երկրի տնտեսության մեջ ընդհանրապես: Մենք նշում ենք մեր մասնագիտական տոնը տպավորիչ արդյունքներով, որոնց մեր ընկերությունը հասել է իր գործունեության անցած տարիների ընթացքում: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ բոլոր խոշոր նախագծերի իրականացումը հնարավոր է դարձել «Գազպրոմ» ԲԲԸ ղեկավարության կողմից ցուցաբերված վստահության, ըմբռնման և համակողմանի աջակցության շնորհիվ: Իրականացված ներդրումային ծրագրերի արդյունքում այսօր ունենք երկրի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հզոր գազաէներգետիկ կառույցներ, որոնց գործունեությունը ստեղծել է նոր աշխատատեղեր և պոտենցիալ հիմք՝ նոր ու ավելի համարձակ ծրագրեր կյանքի կոչելու համար: Մեր աշխատակիցների մասնագիտական բարձր պատրաստվածությունը, պատասխանատվությունն ու նվիրվածությունն աշխատանքին այն գործոններն են, որոնց շնորհիվ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ձևավորվել է յուրահատուկ թիմային ոգի: Յուրաքանչյուրիս լումայով է ձևավորվում այն հավաքական աշխատանքը, որի արդյունքում կարողանում ենք ապահովել կենցաղում անհրաժեշտ լույս ու ջերմություն: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ համակարգի բոլոր աշխատակիցներին ու աշխատանքի վետերաններին մասնագիտական տոնի առթիվ, մաղթում բոլորին մասնագիտական և անձնական նորանոր հաջողություններ: