Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է առաջին տեղը

ՀՀ Ֆինանսների նախարարության հարկային տեսչության կողմից հրապարակված 2014 ֆինանսական տարվա սկզբից հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 42,812,641.0 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 17-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 5,027,223.6 հազար դրամ, 676-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 157,680.6 հազար դրամ, 749-րդ տեղում «Արմավիր Գազմաշ» ՍՊԸ-ն՝ 141,474.9 հազար դրամ և 809-րդ տեղում՝ «Կորպորատիվ տեխնոլոգիական կապի միջոցների և համակարգերի շահագործման և սպասարկման» ՍՊԸ՝ 131,156.9 հազար դրամ::

Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 105-րդ տեղը՝ 1,243,003.7 հազար դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am