2014 թվականին ՈԻՏԿ-ում ուսուցանվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 527 մասնագետ
2014 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում փաստացի ուսուցանվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 527 մասնագետ՝ նախատեսված 450-ի փոխարեն, այդ թվում 482-ը՝ մասնաճյուղերից, 45-ը՝ ընկերություններից:
Բացի այդ, գազ սպառող այլ կազմակերպություններից ուսուցանվել են 26 աշխատող, 19 մասնագետի համար կազմակերպվել է անհատական ուսուցում և 81 աշխատողի համար անցկացվել է գիտելիքների հերթական ստուգում:
Դասընթացներն իրականացվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համակարգի ընկերությունների և մասնաճյուղերի ինժեներատեխնիկական աշխատողների ու բանվորական անձնակազմերի, գազի քանակի հաշվառումով զբաղվող հսկիչների, սեղմված բնական գազով աշխատող ավտոմեքենաները շահագործող անձնակազմերի, ձեռնարկությունների, կաթսայատների և այլ կազմակերպությունների գազի տնտեսության պատասխանատուների, պոլիէթիլենային խողովակների եռակցող-օպերատորների, գազով աշխատող ջրատաքացման կաթսայական տեղակայանքների շահագործող անձնակազմերի, երկկոնտուրանի կաթսաների տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքներն իրականացնող անձնակազմերի համար:
Դասընթացներն անցկացվել են տարրերի տեխնիկական շահագործման, աշխատանքի պաշտպանության, արտադրական և հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխան:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում պարբերաբար անցկացվող մասնագիտական կադրերի ուսուցման հիմք են հանդիսանում «Գազպրոմ Արմենիա» ընկերության հանձնարարականները, տարբեր կազմակերպությունների (ձեռնարկությունների) և «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի միջև երկկողմանի կնքված պայմանագրերը, ինչպես նաև անհատների կողմից ներկայացրած դիմում հայտերը:
Ուսուցումը կազմակերպվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից հաստատված թեմատիկ պլանների և ուսումնական ծրագրերի հիման վրա:
Կենտրոնը նաեւ իր անմիջական մասնակցությունն է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ղեկավար անձնակազմի և մասնագետների համար 2014 թվականի հունիսի 4-ից մինչև 6-ը ՈւՏԿ-ում կազմակերպված և «Գազպրոմ» ԲԲԸ աշխատակիցների կողմից անցկացված «Գազպրոմ». խոշոր արտադրա-ֆինանսական համալիր» (թվով 22 մարդ), հունիսի 9-11-ը՝ «Աշխատանքի պաշտպանություն, արդյունաբերական և հրդեհային անվտանգություն» (թվով 15 մարդ) թեմաներով սեմինարներին:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի աշխատակիցների համար՝ թվով 16 մարդ, Ուսումնատեխնիկական կենտրոնը հունիսին կազմակերպել և անցկացրել է «Сталкер 75–04» գազատարի ուղեգծի որոնիչ սարքի կառուցվածքի ու աշխատանքի, իսկ օգոստոսին՝ թվով 18 մարդ՝ «ДМ-03» մեթանի գազավերլուծիչ-հոսաորոնիչ սարքի վերաբերյալ դասընթացներ:
Դեկտեմբերի 15-ից մինչև 17-ը ՈւՏԿ-ում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ նյութական պատասխանատու անձանց համար (թվով 80 մարդ) անցկացվել են հիմնական միջոցների ավտոմատացված գույքագրման տեղայնացման և շահագործման վերաբերյալ ուսուցողական պարապմունքներ:
Բացի այդ, Կենտրոնը զբաղվում է նաեւ մեթոդական ուղեցույցների մշակմամբ:
Անցած տարի տպագրվել է «Մայրուղային գազատարերի կառուցվածքը և գծային մասի շահագործումը» մեթոդական ձեռնարկը:
Այս տարի նախատեսվում է տպագրել «Գազաբաշխիչ ցանցերի շահագործում» և «Կենցաղային գազահաշվիչներ» մեթոդական ուղեցույցները, ինչպես նաև մշակել «Գազաբաշխման համակարգերի նախագծում» ուսումնական ձեռնարկը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)