Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը
Փետրվարի 12-ին ժամը 13:30-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն՝ Կազբեկի շրջանում տեղի ունեցած քարաթափման հետևանքով Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վնասվելու պատճառով:
Իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին կտեղեկացնի լրացուցիչ:
Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն