Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Փետրվարի 12-ին ժամը 13:30-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն՝ Կազբեկի շրջանում տեղի ունեցած քարաթափման հետևանքով Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վնասվելու պատճառով:

Իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին կտեղեկացնի լրացուցիչ:

Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am