Ընկերության աշխատողների երեխաները մասնակցում են շախմատի Հայաստանի առաջնությանը

«Գազպրոմ Արմենիա»-ն՝ երեխաներին» նշանաբանի ներքո իրականացվող ծրագրերի շրջանակում Ընկերությունը հոգում է աշխատողների երեխաների ուսման վարձը «Կաիսսա» շախմատի դպրոցում:

Երեխաներն արդեն հաջողություններ են արձանագրում ինտելեկտուալ այս սպորտաձևում, և մրցանակային տեղեր են զբաղեցնում տարբեր առաջնություններում:

Փետրվարի 13-ին մեկնարկած շախմատի Հայաստանի առաջնությանը, որն անցկացվում է  10–12 տարեկան տղաների և մինչև 10 տարեկան աղջիկների միջև, մասնակցում են ԼիդաՄանուկյանն ու Լենիկ Մանուկյանը:

Լենիկը ունի առաջին կարգ, իսկ Լիդան՝ երրորդ կարգ: Լիդան Երևանի դպրոցների միջև անցկացված օլիմպիադայում զբաղեցրել է առաջին տեղը:

Երեխաները մասնակցել է նաև ՀՀ ականավոր պետական, հասարակական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի մրցաշարին և արժանացել պատվավոր մրցանակների:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am