«Գազպրոմ Արմենիա»-ն մասնակցել է «Ֆակել» կորպորատիվ փառատոնին
Մայիսի 16-ից 23-ը Սոչիում կայացած «Գազպրոմ» ԲԲԸ-ի «Ֆակել» 6-րդ կորպորատիվ փառատոնին այս տարի արտամրցութային կարգով մասնակցություն ունեցավ նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ` ներկայացնելով «Միքս արտ ֆոլկ կվարտետը», որը հանդես է գալիս էթնո ջազ ոճում: «Միքս արտ ֆոլկ կվարտետը» ելույթ է ունեցել մայիսի 20-ի Բարեկամության երեկոյին և մայիսի 22-ին` Գալա համերգին: Կվարտետի ելույթը մեծ խանդավառությամբ ընդունվեց ներկաների շրջանում: Փառատոնի կազմակերպիչների կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ արժանացել է հատուկ մրցանակի:
Ինչպես իր ողջույնի խոսքում նշել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, փառատոնը արդեն դուրս է եկել կորպորատիվ շրջանակներից և դարձել է վառ, սպասված մշակութային իրադարձություն ոչ միայն համառուսական, ալյև միջազգային մակարդակում: Այս տարի փառատոնին մասնակցում էին ոչ միայն «Գազպրոմ» ԲԲԸ-ի 37 դուստր ընկերությունները, այլև պատվիրակություններ Ֆրանսիայից, Գերմանիայից, Սլովենիայից, Բելոռուսից, Հայաստանից, Չինաստանից և Ղրղզստանից: Մայիսի 18-ից 20-ը ժյուրին, որը նախագահում էր Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Կառավարական շքանշանի դափնեկիր, պրոֆեսոր Ալեքսանդրա Պերմյակովան, գնահատել է ավելի քան 130 ելույթ հետևյալ անվանակարգերում` գործիքային ժանր, պարարվեստ, վոկալ, յուրահատուկ ժանր: Մրցույթը անցկացվել է 3 տարքային խմբերի միջև`5-ից 10 տարեկան, 11-ից 16 տարեկան և 17 ու բարձր: Փառատոնի շրջանակներում կայացել է նաև «Պատանի նկարիչ» մանկական նկարչական մրցույթի եզրափակիչ փուլը: Եռօրյա մրցույթի արդյունքում փառատոնին մասնակցած լավագույն կատարողներին և ստեղծագործ խմբերին հանձնվել է ավելի քան 187 մրցանակների և պատվոգրեր:
Տեղեկանք
Փառատոնի անցկացման մտահաղացումը ստեղծագործ կոլեկտիվներինն էր, որը հավանության արժանացավ ընկերության ղեկավարության կողմից: 2003թ. «Գազպրոմ» ԲԲԸ-ի Վարչության կողմից ընդունվեց որոշում կազմակերպել դուստր ընկերությունների և կազմակերպությունների ինքնագործ համույթների և «Ֆակել» փառատոնը:
Կորպորատիվ փառատոնը անցկացվում է երկու տարին մեկ անգամ երեք փուլով: Առաջին փուլի ընթացքում «Գազպրոմ» ԲԲԸ-ի դուստր ընկերություններում ընտրվում են լավագույն կատարողները փառատոնի տարածաշրջանային փուլերին մասնակցելու համար: Երկրորդ փուլի շրջանակներում անցկացվում են տարածաշրջանային փառատոններ (հյուսիսային և հարավային): Տարածաշրջանային փուլերի հաղթողները մասնակցում են երրորդ՝ եզրափակիչ փուլին:
Առաջին «Ֆակել» փառատոնը անցկացվել է 2004–2005թթ: Տարածաշրջանային փուլերը երկու անգամ անցակցվել են Օրենբուրգում, ինչպես նաև Յուգորսկում, Սուրգուտում, Եկատերինբուրգում, Տոմսկում, Նիժնի Նովգորոդում, Աստրախանում, Բելգորոդում: 2006-2012թթ.-ի եզրափակիչ փուլերը անցակացվել են Գելենջիկում: 2013թ.-ին փառատոնի եզրափակիչը անցկացվել է բելոռուսական Վիտեբսկ քաղաքում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 491 ԿԲ)