Աբովյանի ԳՍՊԿ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման կարևորագույն օղակ

2015 թվականի սեպտեմբերին լույս է տեսել «Գազովայա պրոմիշլենոստ» հանդեսի հոբելյանական թողարկումը՝ նվիրված Ռուսաստանում գազի ստորգետնյա պահեստավորման 60-ամյակին:

Հանդեսի նախաբանում «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ա.Միլլերը հոբելյանի առիթով իր շնորհավորական խոսքում հատկապես նշել է, որ «ԳՍՊ զարգացած համակարգի շնորհիվ „Գազպրոմ“-ը ապահովում է հայրենական և արտասահմանյան սպառողների հուսալի գազամատակարարումը ամենապատասխանատու շրջանում՝ գազի սպառման սեզոնային ծանրաբեռնվածության պայմաններում»:

Ոլորտին նվիրված հոդվածների շարքում հանդեսում ընդգրվել է է նաև «Գազպրոմ Արմենիա» Ընկերության հոդվածը՝ Աբովյանի ԳՍՊԿ՝ «Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման կարևորագույն օղակ» վերնագրով, որտեղ ներկայացվել են Հայաստանում գազի ստորգետնյա պահեստավորման պատմությունը, գազի ստորգետնյա պահեստարան կայանի կառուցման առանձնահատկությունները աղաքարի նստվածքներում, Էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում կայանի դերն ու նշանակությունը, ինչպես նաև կայանի արդիականացմանն ուղղված ծրագրերն ու հեռանկարները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am