2015 թվականի ընթացքում «թեժ գծով» ստացվել է 1128 զանգ

2015 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» ստացվել է 1128 զանգ: Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազանջատումների և ներտնային սպասարկման դիմաց գանձվող վճարումերի վերաբերյալ: Բոլոր հեռախոսազանգերին տրվել են սպառիչ պատասխաններ:

«Թեժ գծի» միջոցով բաժանորդների կողմից բարձրացված խնդիրները փոխանցվել են համապատասխան ստորաբաժանումներին և ներկայացվել ընկերության ղեկավարությանը: Հարցերի գերակշիռ մասը սահմանված կարգով ստացել են համապատասխան լուծումներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am