2015 թվականին գազասպառող բաժանորդների թիվը ավելացել է 9440-ով

18 հունվարի 2016, 12:31

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում առկա 915 համայնքներից (49-ը քաղաքային և 866 գյուղական) բնական գազ են օգտագործում 608-ը, որից 563-ը գյուղական համայնքներ են, 45-ը՝ քաղաքներ:

Գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման ծրագրի շրջանակում 239-ը նոր գազաֆիկացված համայնքներ են:

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ գազօգտագործող բաժանորդների թիվը կազմում է 670 826 բաժանորդ, որից 9440-ը ավելացել է 2015 թվականի ընթացքում կամ աճը տարեսկզբի նկատմամբ կազմում է 1.4%:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button