2015 թվականի ընթացքում 1–04 ծառայություններում գրանցվել է 46 973 կանչ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի շուրջօրյա գործող թվով 46 վթարակարգավարական 1–04 ծառայություններում 2015թվականի ընթացքում գրանցվել է 46 973 կանչ:
Նախորդ տարվա համեմատ կանչերի թիվն ավելացել է, ինչը պայմանավորված է ծառայությունների կողմից տարվող հետևողական աշխատանքի ու մշտական հսկողության արդյունքով, ինչպես նաև բնակիչների զգոնությամբ:
Գրանցված կանչերից 18 316-ը առնչվում է արտաքին և ներքին գազատարներին և դրանց վրա տեղակայված սարքավորումներին, 28 657-ը՝ ներտնային գագասպառման համակարգերին:
Կանչերից 776- ը վերաբերվել է գազաբաշխման համակարգի արտաքին գազատարներից և դրանց վրա տեղակայված սարքավորումներից գազի արտահոսքին, 690-ը՝ գազակարգավորիչ կայանների և անհատական ճնշման կարգավորիչների հետ կապված խնդիրներին: 4187 կանչ եղել է կեղծ, 549-ը՝ ստուգիչ և 7515-ը՝ այլ բնույթի:
Ներտնային գազասպառման համակարգերին առնչվող կանչերի մեծ մասը վերաբերվում է համակարգում տեղակայված գազասարքերից, փականներից և վթարային անջատիչ կափույրներից արտահոսքին:Ներտնային գազահամակարգերի տեխնիկական սպասարկումը իրականացնում է հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը, որի հիմնական գործառույթներից է նաև գազօգտագործման անվտանգության կանոնների մասին իրազեկումը բաժանորդների մոտ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)