2015 թվականին ՈԻՏԿ-ում ուսուցանվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 420 մասնագետ
2015 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում ուսուցանվել և գիտելիքների ստուգում է անցել ընկերության 420 մասնագետ, այդ թվում 373-ը՝ մասնաճյուղերից, 47-ը՝ ընկերություններից: Բացի այդ, գազ սպառող այլ կազմակերպություններից ուսուցանվել է 23 աշխատող, 17 մասնագետի համար կազմակերպվել է անհատական ուսուցում:
Դասընթացների ավարտից հետո կազմակերպված գիտելիքների ստուգման քննությունների ժամանակ ամբավարար գիտելիքներ ցուցաբերած կամ չներկայացած աշխատողներին հնարավորություն է տրվել մեկ ամսվա ընթացքում այն վերահանձնելու:
Դասընթացները հիմնականում անցկացվել են արտադրությունից չկտրված՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համակարգի մասնաճյուղերում:
Համաձայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանձնարարականների, 2015 թվականին կազմակերպվել և անցկացվել են նաև ԳԳՄ-ների թվով 45 չափագետների վերապատրաստման և Ընկերության մի շարք բաժինների թվով 22 աշխատակիցների համար որակավորման բարձրացման դասընթացներ:
Ուսուցումը կազմակերպվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից հաստատված թեմատիկ պլանների և ուսումնական ծրագրերի հիման վրա:
Այս տարի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հաստատմանն են ներկայացվել թվով 6 թեմատիկ պլաններ և ծրագրեր, ինչպես նաև մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման մեկական ուսումնական ծրագրեր:
2016 թվականին նախատեսվում է տպագրել «Գազաբաշխման համակարգերի նախագծում» ուսումնական ձեռնարկը և «Գազաբաշխիչ ցանցերի շահագործում» մեթոդական ուղեցույցը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)