«Գազպրոմ Արմենիա» պաշտոնական կայքում գործում են «Գազի ծախսի և վճարի հարցում» և «Հետադարձ կապ» բաժինները
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պաշտոնական կայքում սկսել են գործել «Գազի ծախսի և վճարի հարցում» և «Հետադարձ կապ» բաժինները:
«Գազի ծախսի և վճարի հարցում» բաժնի միջոցով բաժանորդներին հնարավորություն է ընձեռնվում տեղեկատվություն ստանալ մատակարարված բնական գազի քանակի և արժեքի մասին:
Գրանցվելու համար բաժանորդը պետք է մուտքագրի իր բաժանորդային համարը և գաղտնաբառը:
Պարտադիր գրանցվելուց հետո բաժանորդին հասանելի է դառնում բնական գազի սպառման ընթացիկ հաշիվը, հաշվիչի ցուցմունքները, վճարման ենթակա գումարը, ինչպես նաև վճարումների պատմությունը:
«Հետադարձ կապ» բաժինը նախատեսված է բաժանորդներին հետաքրքրող հարցերի, առաջարկությունների և բողոքների համար։
Տվյալ բաժինների աշխատանքի հետ կապված բոլոր հարցերով բաժանորդները կարող են դիմել տեխնիկական աջակցության հեռախոսահամարով:
Ընկերությունը կարևորում է բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, և գործող բաժինները նպատակ են հետապնդում ապահովել ընկերության գործունեության թափանցիկությունն ու մատչելիությունը բաժանորդների համար:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն