Մայիսի 6-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական համալիրի տարածքում կազմակերպվել էր նկարների և լուսանկարների ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված Երկրի օրվան և խաղաղությանը:
Նկարների և լուսանկարների ցուցահանդես-մրցույթի մասնակիցները
Ցուցահանդեսին մասնակցում էին ընկերության աշխատակիցների 6-ից 15 տարեկան ավելի քան 25 երեխաներ: Ներկայացված էին 50-ից ավելի մանկական աշխատանքներ՝ մայր բնությանը, բնապահպանությանն ու մոլորակի խաղաղությանն առնչվող թեմաներով:
Լավագույն 3 նկարների հեղինակներ` Սարգսյան Վարդուհի, Վարդանյան Լիլիթ և Միքայելյան Մարիաննա
Լավագույն 3 նկարների հեղինակները՝ Սարգսյան Վարդուհին, Վարդանյան Լիլիթը և Միքայելյան Մարիաննան արժանացան «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից սահմանված հատուկ մրցանակներին:
Միջոցառման ընթացքում անցկացվեց նաև խաղ-վիկտորինա, որն ընդգրկում էր Երկիր մոլորակի և խաղաղության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Վիկտորինայի ակտիվ մասնակիցները ևս արժանացան մրցանակների:
«Գազպրոմ Արմենիա»-ն նախատեսում է նման միջոցառումները դարձնել շարունակական:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)