Շարունակվում է Աբովյանի ԳՍՊԿ-ի արդիականացման ծրագրի իրականացումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2016 թ. ներդրումային ծրագրի շրջանակում շարունակվում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի (ԳՍՊԿ) զարգացման և արդիականացման ծրագրի իրականացումը, ընթանում են վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ:
«Գազպրոմ Արմենիա»-ի դուստր ընկերության՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ի ստորգետնյա աշխատանքների մասնագիտացված (ՍԱՄ) մասնաճյուղի կողմից ներկայում կատարվում է երկու գազի շլեյֆերի վերամեկուսացում:
2015 թ. վերջին Աբովյանի ԳՍՊԿ-ում ավարտվել է բնական գազի չափիչ հանգույցի վերակառուցումը, փոխարինվել են հանգույցի սարքավորումները և ագրեգատները, ինչպես նաև շահագործման է հանձնվել նոր գազահոր:
Աբովյանի ԳՍՊԿ—ի զարգացման և արդիականացման ներդրումային ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները. շահագործվող հորերի կապիտալ վերանորոգում և նոր ստորգետնյա հորերի կառուցում, էլեկտրամատակարարման համակարգի և հորերի լվացման պոմպակայանի կապիտալ վերանորոգում, մի շարք այլ աշխատանքներ: Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներդրումային ծրագրով նախատեսվում են կայանի արտադրական հարթակի կապիտալ վերանորոգման աշխատանքներ:
Որոշում է ընդունվել նաև նոր ճնշակայանի կառուցման մասին: Այն հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով, այդ թվում նորագույն գազամղիչ ագրեգատներով: Ներկայում ճնշակայանի կառուցման վայրում իրականացվում են նախագծային հետազոտություններ, իսկ շինարարության նախագիծը մշակում է «Գազպրոեկտ» ընկերությունը (ՌԴ):
Աբովյանի ԳՍՊԿ—ի զարգացման և արդիականացման նախագծի իրագործումը հնավորություն կընձեռնի զգալիորեն ավելացնել պահեստավորվող բնական գազի ծավալները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- Հուլիսի 1-ից գազի համար սպառողը կվճարի 146,7 դրամ՝ 156-ի փոխարեն
- 2016 թվականի մայիս ամսվա երկրորդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքները
- Առողջ ապրելակերպ. երեխաները նույնպես ցանկանում են ֆուտբոլ խաղալ
- 2016 թվականի մայիս ամսվա առաջին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքները
- «Գազպրոմ Արմենիա» ընկերության կայքում բացվել է «Մեր Հաղթանակը: Իմ պատմությունը» բաժինը
Մեծացված լուսանկար (JPG, 772 ԿԲ)