«Գազպրոմ Արմենիա» ընկերության կայքում բացվել է «Մեր Հաղթանակը: Իմ պատմությունը» բաժինը
Նախորդ տարի «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից իրականացվող «Մեր հաղթանակը. Իմ պատմությունը» նախագծին միացել է նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ ներկայացնելով մի շարք պատմություններ:
Այս տարի ընկերության պաշտոնական կայքում բացվել է «Մեր Հաղթանակը: Իմ պատմությունը» բաժինը, որտեղ զետեղված են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների հիշողությունները պատերազմի մասնակից կամ թիկունքում աշխատած իրենց հարազատների մասին: Բացի այդ, կենդանի լեզվով գրված բոլոր պատմությունները՝ ուղեկցված լուսանկարներով հրապարակվել են նաև «Մեր Հաղթանակը: Իմ պատմությունը» նախագծի կայքում՝
Պատմությունների հավաքագրումը շարունակվում է:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36