Առողջ ապրելակերպ. երեխաները նույնպես ցանկանում են ֆուտբոլ խաղալ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը հերթական մարզումներ է անցկացնում ՝ ներգրավելով նաև ընկերության աշխատակիցների երեխաներին: Չնայած դեռ սիրողական մարզումներին՝ երեխաները նույնպես ցանկանում են ֆուտբոլ խաղալ: Թիմի մարզիչը մեծ պատրաստակամությամբ երեխաներին ծանոթացնում է գնդակի վարման տեխնիկային, խաղի կանոններին:
Փոքրիկ խաղացողները սովորում են համագործակցել, օգնություն ցուցաբերել թիմի ընկերոջը և արագ կողմնորոշվել բարդ իրավիճակներում: «Ընտանեկան» նմանատիպ մարզումները նպաստում են առողջ ապրելակերպի ձևավորմանը, թիմային ոգու ամրապնդմանը և ներգրավում են երեխաներին սպորտի մեջ: Հնարավոր է, որ նրանցից շատերի համար այս միջոցառումները ճանապարհ հարթեն դեպի մեծ սպորտ։Տեղեկանք
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը հիմնադրվել է 2007 թվականին և հանդիսանում է Հայաստանի սիրողական ֆուտբոլի առաջատարներից մեկը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը առաջին անգամ մասնակցել է
2016 թվականի փետրվարին Ուֆա քաղաքում (ՌԴ) անցկացվող «Գազպրոմ» ՀԲԸ-ի 11-րդ ձմեռային սպարտակիադային:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (jpg, 1965293)