«Գազպրոմ Արմենիա» ընկերության կայքում բացվել է  «Մեր Հաղթանակը: Իմ պատմությունը» բաժինը

«Մեր Հաղթանակը: Իմ պատմությունը» նախագիծը ստեղծվել էր 1941–1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-րդ տարեդարձի նախաշեմին: Նախագծին մասնակցում են «Գազպրոմ» ՀԲԸ համակարգում ընդգրկված բոլոր ընկերությունները: Նախագծի գաղափարը կայանում է նրանում, որ «Գազպրոմ»-ի Խմբի աշխատակիցները գրում են հիշողություններ պատերազմի մասնակից կամ թիկունքում աշխատած իրենց հարազատների մասին: нашапобеда-мояистория.рф կայքում արդեն հրապարակվել են «Գազպրոմ» ՀԲԸ վարչական ապարատի և դուստր ընկերությունների աշխատակիցների հարյուրավոր պատմություններ:

Նախորդ տարի «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից իրականացվող «Մեր հաղթանակը. Իմ պատմությունը» նախագծին միացել է նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ ներկայացնելով մի շարք պատմություններ:

Այս տարի ընկերության պաշտոնական կայքում բացվել է «Մեր Հաղթանակը: Իմ պատմությունը» բաժինը, որտեղ զետեղված են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների հիշողությունները պատերազմի մասնակից կամ թիկունքում աշխատած իրենց հարազատների մասին: Բացի այդ, կենդանի լեզվով գրված բոլոր պատմությունները՝ ուղեկցված լուսանկարներով հրապարակվել են նաև «Մեր Հաղթանակը: Իմ պատմությունը» նախագծի կայքում՝ www.myvistory.ru:

Պատմությունների հավաքագրումը շարունակվում է:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am