Առողջ ապրելակերպ. երեխաները նույնպես ցանկանում են ֆուտբոլ խաղալ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը հերթական մարզումներ է անցկացնում ՝ ներգրավելով նաև ընկերության աշխատակիցների երեխաներին: Չնայած դեռ սիրողական մարզումներին՝ երեխաները նույնպես ցանկանում են ֆուտբոլ խաղալ: Թիմի մարզիչը մեծ պատրաստակամությամբ երեխաներին ծանոթացնում է գնդակի վարման տեխնիկային, խաղի կանոններին:
«Ընտանեկան» նմանատիպ մարզումները նպաստում են առողջ ապրելակերպի ձևավորմանը, թիմային ոգու ամրապնդմանը և ներգրավում են երեխաներին սպորտի մեջ: Հնարավոր է, որ նրանցից շատերի համար այս միջոցառումները ճանապարհ հարթեն դեպի մեծ սպորտ։
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)