«Ամենախելացին» հեռուստանախագծի հաղթողն արժանացավ «Գազպրոմ Արմենիա»-ի հատուկ մրցանակին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Ամենախելացին» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանի գործընկերն է:




Ի տարբերություն նախորդ եթերաշրջանների, այս անգամ խաղին մասնակցեցին բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող բակալավրիատի 1-ին և 2-րդ կուրսի 96 ուսանողներ:

Երրորդ եթերաշրջանն ավարտվեց հունիսի 11-ին, իսկ երկարատև ու դժվարին ինտելեկտուալ պայքարում հաղթեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Պետրոսյանը Կապան քաղաքից:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը «Ամենախելացին» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանի հաղթողի համար սահմանել է հատուկ մրցանակ՝ 1 000 000 դրամի չափով:
Ինչպես նշեց «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանը, «հեռուստանախագիծն իսկապես դիտարժան էր, այն հնարավորություն տվեց ուսանողներին բացահայտել իրենց գիտելիքները մրցակցային պայմաններում, ինչու ոչ նաև դրսևորել կամային ուժեղ հատկանիշներ»:
«Իսկապես մենք շատ ուրախ ենք, որ աջակցում ենք մի նախագծի, որը պրոպագանդում է գիտելիքը, ինտելեկտը և ուսումը։ „Գազպրոմ Արմենիա“ ընկերության անունից հեռուստանախագծի բոլոր մասնակիցներին հաջողություններ եմ հետագա ուսման մեջ և շնորհավորում եմ „ամենախելացին“ տիտղոսը վաստակած Տիգրան Պետրոսյանին», — նշեց Շ.Սարդարյանը։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am