«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները մասնակցել են  «Հիշատակի հերթափոխ — 2016» ռազմահայրենասիրական միջազգային ակցիային

Հունիսի 13-ից 23-ը ՌԴ Կալուգայի մարզի տարածքում «Գազպրոմ տրանսգազ Մոսկվա» ՍՊԸ-ն անցկացրել է «Հիշատակի հերթափոխ — 2016» ռազմահայրենասիրական միջազգային ակցիան, որին մասնակցել են շուրջ 100 երիտասարդ մասնագետներ «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերություններից, այդ թվում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

10 օրվա ընթացքում ակցիայի մասնակիցները Կալուգայի «Հիշատակ» հասարակական միավորման հետ համատեղ և «Գազպրոմ տրանսգազ Մոսկվա» ՍՊԸ-ի աջակցությամբ ստեղծված «Կվադրոգազ» հասարակական կազմակերպության մասնակցությամբ իրականացրել են 1942–43 թթ. Վարշավյան խճուղու համար արյունալի մարտերում զոհված մարտիկների մասունքների որոնման աշխատանքները: «Հիշատակի հերթափոխ — 2016» —ի մասնակից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցներ Հովհաննես Ուրֆալյանի և Վլադիմիր Մովսիսյանի խոսքով, «զոհված զինվորների և սպաների մասունքների որոնումները՝ շատ կարևոր ու ճիշտ գործ է»: Հովհաննես Ուրֆալյան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ.

— Մենք հպարտ ենք, որ մասնակցում ենք նման ակցիայի: Սա հիշատակի տուրք է մեր նախնիներին, որոնք մարտնչել և զոհվել են Հայրենական մեծ պատերազմի տարիներին:

Վլադիմիր Մովսիսյան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ.

— Կրկնակի ոգևորված ենք, քանի որ որոնողական աշխատանքների ընթացքում կարողացել ենք հայտնաբերել նաև մեր հայրենակցի՝ Գրիգորի Տումասովի մասունքները: Շատ կարևոր է, որ նրա անունը մոռացության չի մատնվի:

Հունիսի 21-ին Կալուգայի մարզի Բարսուկի գյուղում գտնվող զինվորական հուշահամալիրի տարածքում տեղի է ունեցել զոհված զինվորների և սպաների մասունքների վերահուղարկավորման արարողությունը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am