«Գազպրոմ Արմենիա»-ի վթարակարգավարական ծառայության խումբը մասնակցել է ՀՀ ԱԻՆ հատուկ տակտիկական ուսումնավարժությանը

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությունը մարտի 1-ին Հայկական բժշկական ինստիտուտում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որին մասնակցել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը:


Ոուսումնավարժության թեման էր «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում ուսանողների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը»: Միջոցառման նպատակն է` բարձրացնել ճգնաժամային իրավիճակներում ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակը:



Մտահղացման համաձայն` հակառակորդի ռմբակոծիչ ինքնաթիռները հատել են ՀՀ օդային սահմանը և հնարավոր է օդային հարձակում Երևան քաղաքի վրա:




1–04 վթարակարգավարական ծառայության խմբի առջև դրված է եղել դեպքի վայր օպերատիվ ժամանելու, իրավիճակը գնահատելու և շենքի գազամատակարարումն առավելագույն սեղմ ժամկետներում դադարեցնելու խնդիրը:


Տեղեկանք

Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է: 1994 թ. ապրիլից Հայաստանը անդամակցում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությանը: Այս տարի այդ օրվա կապակցությամբ Հայաստանի դպրոցներում և բուհերում կանցկացվի 73 ուսումնավարժություն:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am