«Գազպրոմ Արմենիա»-ի վթարակարգավարական ծառայության խումբը մասնակցել է ՀՀ ԱԻՆ հատուկ տակտիկական ուսումնավարժությանը
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությունը մարտի 1-ին Հայկական բժշկական ինստիտուտում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որին մասնակցել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը:
Ոուսումնավարժության թեման էր «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում ուսանողների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը»: Միջոցառման նպատակն է` բարձրացնել ճգնաժամային իրավիճակներում ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակը:
Մտահղացման համաձայն` հակառակորդի ռմբակոծիչ ինքնաթիռները հատել են ՀՀ օդային սահմանը և հնարավոր է օդային հարձակում Երևան քաղաքի վրա:
1–04 վթարակարգավարական ծառայության խմբի առջև դրված է եղել դեպքի վայր օպերատիվ ժամանելու, իրավիճակը գնահատելու և շենքի գազամատակարարումն առավելագույն սեղմ ժամկետներում դադարեցնելու խնդիրը:
Տեղեկանք
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մարտ ամսվա նորությունները
- Մեկ օր առանց ծխախոտի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում
- «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը միացել է «Երկրի ժամը» ակցիային
- 2017 թվականի մարտ ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Մարտի 29-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում կանցկացվի «Մեկ օր առանց ծխախոտի» ակցիան
- 2016 թվականի ընթացքում 1–04 ծառայություններում գրանցվել է 54 047 կանչ
Մեծացված լուսանկար (JPG, 783 ԿԲ)