Մարտի 29-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում կանցկացվի «Մեկ օր առանց ծխախոտի» ակցիան
«Գազպրոմ» ՀԲԸ-ում հայտարարված Բնապահպանության տարվա միջոցառումների շրջանակում 2017 թվականի մարտի 29-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական ապարատում, մասնաճյուղերում և դուստր ընկերություններում, ինչպես նաև «Հրազդան-5» հիմնարկում կանցկացվի «Մեկ օր առանց ծխախոտի» ակցիան:
Այդ օրը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համակարգի ծխող աշխատակիցները կարող են միանալ նախաձեռնությանը և ժամը 9:00-ից մինչև 18:00-ն հրաժարվել ծխելուց:
Ակցիայի նպատակն է ընկերության աշխատակիցների ուշադրությունը սևեռել ծխելու խնդրին, ձևավորել դրական վերաբերմունք առողջ ապրելակերպի նկատմամբ և բարձրացնել առանց այդ վնասակար սովորույթի ապրելու ձգտումը:
Ծխելը հանդիսանում է այդպիսի հիվանդությունների պատճառ ինչպիսիք են թոքերի քաղծկեղը, սրտային հիվանդությունները, էնֆիզեման, քրոնիկ բրոնխիտը, ստամոքսի խոցը, ինսուլտը: Սրտի կաթված ստանալու հավանականությունը ծխող մարդու մոտ ավելանում է 10–12 անգամ, իսկ մահացությունը՝ 5 անգամից ավելի: Այսօր աշխարհում ծխելու հետևանքով մահանում է ամեն տասներորդը:
Մեծացված լուսանկար (JPG, 361 ԿԲ)