«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը միացել է «Երկրի ժամը» ակցիային

Մարտի 25-ին ժամը 20:30-ին անջատվել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ շենքերի լուսավորությունը՝ «Երկրի ժամը» միջազգային ակցիային միանալու նպատակով: Այդ ժամանակահատվածում ընկերության, մասնաճյուղերի, դուստր ընկերությունների ղեկավարությունը, աշխատակիցները իրենց բնակարաններում նույնպես 60 րոպեյով անջատել էին լույսը և էլեկտրասարքերը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մասնակցում է ակցիային առաջին անգամ:

«Երկրի ժամը» վայրի բնության Համաշխարհային հիմնադրամի կողմից կազմակերպված միջազգային խոշոր ակցիա է, որը անցկացվում է ամեն տարի մարտ ամսվա վերջին շաբաթ օրը և կոչ է անում բոլորին, այդ թվում անհատներին, կազմակերպություններին և ընկերություններին, մեկ ժամով անջատել լույսը և ոչ կենսական կարևովորություն ունեցող էլեկտրասարքավորումները: Այդ ժամանակահատվածում նույնպես անջատվում է ամենահայտնի շենքերի և հուշարձանների լուսավորությունը ողջ աշխարհում:

«Երկրի ժամը» ակցիայի նպատակն է ոչ թե խնայել էլեկտրականությունը, այլ խթանել հետաքրքրությունը կլիմայական փոփոխությունների նկատմամբ: Շատերի համար համար այս ակցիան դարձել է բարի ավանդույթ, ոմանք միացել են դրան առաջին անգամ:

Այսօր «Երկրի ժամը» ամենամասայական բնապահպանական ակցիան է, որին մասնակցում է ավելի քան 2 մլրդ մարդ տարբեր երկրներից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am