«Տրանսգազ» ՍՊԸ-ն հերթական ուսումնական վարժանքներն է անցկացրել Դիլիջանում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն, անցկացրել է հերթական ուսումնական վարժանքներ, որոնց մասնակցել է «Տրանսգազ»-ի Դիլիջանի գծային շահագործման մասնաճյուղի (ԳՇՄ) վթարային խումբը:

Ուսումնական վարժանքների սցենարով գազաբաշխիչ կայանի (ԳԲԿ) տարածքում վթարային իրավիճակի հետևանքով բռնկվել է հրդեհ:

Արտակարգ դեպքի մասին ահազանգ ստանալուց հետո Դիլիջանի ԳՇՄ-ի պետի հրահանգով ձևավորվել է վթարային խումբ, որի առջև դրված է եղել սեղմ ժամկետներում դեպքի վայր մեկնելու, մինչև հրշեջների ժամանելը հրդեհաշիջման հնարավոր միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու առաջադրանք:

Ուսումնական վարժանքի մեկնարկից առաջ «Տրանսգազ» ՍՊԸ-ի մասնագետների և վարժանքների ղեկավարի կողմից իրականացվել է վթարային խմբի հրահանգավորում: Հրդեհաշիջման միջոցառումները և վթարային իրավիճակի հետևանքները վերացնելու աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար վարժանքի մասնակիցները ապահովված են եղել հակահրդեհային և անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցներով: Վարժանքների ավարտից հետո Դիլիջանի ԳՇՄ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժանքների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր, ամփոփվել դրանց արդյունքները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am