«Ֆակել» փառատոնի շրջանակներում մեկնարկել է «Պատանի նկարիչ» մրցույթը

Մայիսի 14-ին Սոչիում տեղի է ունեցել «Գազպրոմ» ՀԲԸ «Ֆակել» 7-րդ կորպորատիվ փառատոնի եզրափակիչ փուլի հանդիսավոր բացումը:

Դափնեկիրների կոչման համար մրցութային 3 օրերի ընթացքում կպայքարի 41 պատվիրակություն՝ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից և Չինաստանից:

Փառատոնի շրջանակներում անցկացվում է նաև «Պատանի նկարիչ» մրցույթը: Եզրափակչին մասնակցում են 38 տղաներ և աղջիկներ գրեթե բոլոր դուստր ընկերություններից, որոնց պատվիրակությունները ներկայացված են փառատոնում:


Մասնակիցների թվում է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչ Մարիաննա Միքայելյանը: Վերջինս դարձել է 2016թ. հոկտեմբերին Ուֆա քաղաքում տեղի ունեցած «Գազպրոմ» ՀԲԸ «Ֆակել» 7-րդ կորպորատիվ փառատոնի ընտրական փուլի շրջանակում անցկացված «Պատանի նկարիչ» նկարների մրցույթի դափնեկիր:


Սոչիում բացման արարողության ժամանակ փոքրիկ նկարիչներին ողջունել են մրցույթի ժյուրիի անդամները՝ՌԴ Վաստակավոր ուսուցիչ Մարինա Պուգաչովան և նկարիչների ստեղծագործական միության անդամ Օլգա Լուկոմսկայան:


«Այս տարի մեզ սպասում է հանդիպում զարմանահրաշ բնապատկերների, վսեմ լեռների և վարար գետերի հետ: Եվ ձեր հանձնարարությունն է ձեր աշխատանքներում արտացոլել այդ գեղեցկությունը, քանի որ դուք՝ նկարիչներդ, կարող եք մեկ կաթիլ անձրևի մեջ տեսնել մի ամբողջ աշխարհ, վրձնի մի քանի հարվածով փոխանցել քամու շունչը կամ զարմանալի թեթև թիթեռնիկի թռիչքը», — նշել է Մարինա Պուգաչովան:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am