«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ամենափոքր ներկայացուցիչը՝ 11 ամյա Գոռ Սարգսյանը, «Սարերի շունչը» համույթի կազմում առաջին անգամ է մասնակցում «Ֆակել» կորպորատիվ փառատոնին:
Փոքրիկ վոկալիստը դեբյուտային ելույթով հանդես էր եկել Ուֆայում՝ տարածքային փուլի շրջանակներում: Անցյալ տարվա հոկտեմբերին մանկական խումբը «Ժողովրդական վոկալ» անվանակարգում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը: Գոռը իր ընկերների՝ Էլեն Քալանթարյանի (վոկալ), Համլետ Մկրտչյանի (դուդուկ) և Ալեն Իսախանյանի (քամանչա) հետ դուրս էր եկել «Ֆակել» 7-րդ կորպորատիվ փառատոնի եզրափակիչ փուլ: Սուչիում նրանք ժյուրիի և հանդիսատեսի դատին են ներկայացրել «Նազանի-բրոյի-բրոյի» հայկական ժողովրդական երգը:
Գոռը յոթ տարեկանից զբաղվում է երգարվեստով: Չնայած նրան, որ երաժշտությունը շատ ժամանակ է պահանջում, դպրոցում գերազանց է սովորում: Սիրում է պատմությունը և աշխարհագրությունը: Նա ունի նաև սիրած զբաղմունք՝ փայտի փորագրություն:
Գոռը մտադիր է դպրոցից հետո ընդունվել կոնսերվատորիա: Նրա ամենաբաղձալի երազանքը հայտնի երգիչ դառնալն է: «Ես շատ եմ սիում երաժշտությունը, հատկապես վոկալի ժանրը: Դեռ չգիտեմ, արդյո՞ք դասական ուղղությունը կընտրեմ, թե էստրադայինը, բայց սիրում եմ երգել բոլոր ժանրերում: Մեծ ցանկություն ունեմ բարձունքների հասնել երաժշտական ասպարեզում», — իր ապագա նպատակների մասին պատմում է Գոռը: Միաժամանակ հուզմունքով խոստովանում է, որ «Ֆակել» փառատոնին մասնակցելը համարում է իր առաջին ելույթը մեծ բեմում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)