«Սարերի շունչը» համույթը Սոչիում ելույթ է ունեցել «Բարեկամության երեկոյին»
«Ֆակել» փառատոնի եզրափակիչ փուլի մրցութային երկրորդ օրվա ընթացքում ելույթ են ունեցել 40 ստեղծագործական խմբեր և մենակատարներ: Նրանցից յուրաքանչյուրի ելույթը վառ էր և տաղանդաշատ: Երգիչներին, գործիքային ժանրի կատարողներին և պարողներին միավորում էր մեծ վարպետությունն ու հուզականությունը:
«Գազպրոմ տրանսգազ Ուֆա» ընկերությունը ներկայացնող պարային խումբը
Մրցութային երկրորդ օրն ավարտվեց «Բարեկամության երեկոյով», որի ժամանակ «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների ներկայացուցիչները և արտասահմանյան երկրներից ժամանած հյուրերը իրենց զգացին որպես մի ընտանիք:
Ստեղծագործական էստաֆետան արտասահմանյան երկրներից առաջինը ընդունեց «Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացնող «Սարերի շունչը» համույթը: Հանդիսատեսին բավարար էր բացել սրտերը, որպեսզի հասկանալի լիներ, թե ինչի մասին էին երգում պատանի կատարողները Հայաստանից:
Էլեն Քալանթարյանի և Գոռ Սարգսյանի ելույթը «Բարեկամության երեկոյին»
Բարեկամության երեկոյի ժամանակ ելույթ են ունեցել նաև համույթներ «Գազպրոմ տրանսգազ Բելառուս»-ից, «Գազպրոմ Ղրղզստան»-ից, վիետնամական «Պետրովիետնամ» ընկերությունը ներկայացնող «Ծովի ծաղիկներ» ստեղծագործական խումբը, «Լոս Չակիս» կիթառահարների համույթը Բոլիվիայից, ինչպես նաև «Չինական ազգային նավթագազային կորպորացիայի» ներկայացուցիչները, ովքեր մասնակցում են փառատոնի մրցութային միջոցառումներին:
«Պետրովիետնամ»-ը ներկայացնող «Ծովի ծաղիկներ» ստեղծագործական խումբը