Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանի Նեֆտեգազստրօյպրոֆսոյուզի Կոնֆեդերացիայի Միջազգային Խորհրդի հերթական նիստը
Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանի Նեֆտեգազստրօյպրոֆսոյուզի Կոնֆեդերացիայի Միջազգային Խորհրդի հերթական նիստը Կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Կորչագինի գլխավորությամբ:
Միջոցառմանը քննարկվել և հաստատվել են Կոնֆեդերացիայի աշխատանքային պլանները և 2018 թվականի ֆինանսական գործունեությանն հետ կապված հարցերը:
«Նախատեսել ենք սեմինար և գիտագործնական կոնֆերանս, որոնք կացկացվեն Քիշնևում և Մինսկում», — նշել է Ա.Կորչագինը:
Ալեքսանդր Կորչագինը շնորհակալություն հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ —Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին Նեֆտեգազստրօյպրոֆսոյուզի Կոնֆեդերացիայի Միջազգային Խորհրդի կազմակերպման և անցկացման բարձր մակարդակի համար և հույս հայտնեց, որ փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի:
«Ձեր ուշադրությունը միջոցառման մասնակիցների հանդեպ, պրոֆեսիոնալիզմը և ընդունող կողմի հյուրընկալությունը օրինակ են ծառայում հետագայում Կոնֆեդերացիայի միջոցառումների անցկացման համար», — նշել է Ա.Կորչագինը:
Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ռուսաստանի և Մոլդովայի արհմիությունների ներկայացուցիչները քննարկեցին նաև Արհմիությունների Համընդհանուր Կոնֆեդերացիայի հերթական համագումարի աշխատանքի արդյունքները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հոկտեմբեր ամսվա նորությունները
- Ընկերական խաղն ավարտվեց «Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլային թիմի հաղթանակով
- Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը
- «Գազպրոմ Արմենիա»-ն կազմակերպեց արտագնա սեմինար-էքսկուրսիա երիտասարդ բնապահպանների և ուսանողների համար
- 2017 թվականի ինն ամիսներին ներկրվել է 1354.9 մլն խ.մ բնական գազ
- Հանրապետությունում գազ սպառող բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 686 հազար