Տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում «Գազպրոմ Արմենիա» թիմի և Հայաստանի լրագրողների հավաքականի միջև
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ նախկին «Միկա» մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում «Գազպրոմ Արմենիա» ընկերության և Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների թիմերի միջև։
Չնայած հանդիպման սիրողական բնույթին` երկու թիմերն էլ ցուցադրեցին հետաքրքիր խաղ:
Խաղն անցավ լարված մթնոլորտում և ավարտվեց 5:2 հաշվով՝ հօգուտ «Գազպրոմ Արմենիա»-ի։
«Գազպրոմ Արմենիա»-ի թիմի բոլոր 20 խաղացողներն էլ մասնակցեցին հանդիպմանը և նպաստեցին հաղթանակին:
Հոկտեմբերին նախատեսվում է «Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլային թիմի հանդիպումը Մեծամորի ատոմակայանի հավաքականի հետ:
Տեղեկանք՝
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը հիմնադրվել է 2007 թվականին և հանդիսանում է Հայաստանի սիրողական մինի-ֆուտբոլի առաջատարներից մեկը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հոկտեմբեր ամսվա նորությունները
Ընկերական խաղն ավարտվեց «Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլային թիմի հաղթանակով Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը «Գազպրոմ Արմենիա»-ն կազմակերպեց արտագնա սեմինար-էքսկուրսիա երիտասարդ բնապահպանների և ուսանողների համար 2017 թվականի ինն ամիսներին ներկրվել է 1354.9 մլն խ.մ բնական գազ Հանրապետությունում գազ սպառող բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 686 հազար
Մեծացված լուսանկար (JPG, 539 ԿԲ)