Երևանում բացվել է «Գազպրոմ Արմենիա»-ի նկարիչ-աշխատողների ցուցահանդեսը
Հոկտեմբերի 11-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի ՀայԱրտ մշակույթային կենտրոնում բացվել է Վաչագան Պողոսյանի և Արթուր Սարգսյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Երկու նկարիչներն աշխատում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Շիրակի ԳԳՄ—ում:
Արթուր Սարգսյանը սկսել է նկարել 1993 թվականից: Սերը նկարչության հանդեպ եկել է գեներով.պապը նկարիչ էր, տատիկն էլ նկարում: Գեղարվեստական կրթություն չունի,սակայն ունի նկարելու, ստեղծագործելու մեծ ցանկություն:Սա Ա.Սարգսյանի թվով 6-րդ ցուցահանդեսն է : Նկարների հիմնական թեման մարդու գոյությունն է:
«Այն ինչով ես զբաղվում են աբստրակտ էքսպրեսիոնիզմի և աբստրակտ սյուրեալիզմի միջև ընկած ոճն է», — ասում է նկարիչը: Ներկայումս Ա.Սարգսյանի վրցինը փոխարինվել է թվային տեխնոլոգիայով և այժմ նկարիչը ստեղծագործում է համակարգչային գրաֆիկայի օգնությամբ:
Վաչագան Պողոսյանը սկսել է նկարել 6 տարեկան հասակում, ավարտել է գեղանկարչական դպրոցը: Բարձր մասնագիտական կրթություն չի ստացել, սակայն միշտ ստեղծագործել է և հիմնական աշխատանքից ազատ ժամանակը տրամադրել է նկարչությանը:
Նրա աշխատանքների հիմնական և միակ թեման է աշխարհի բոլոր եղեռները. հայերի ցեղասպանությունը, Ռուանդայի ցեղասպանությունը, հոլոքոստը : Նկարչի խոսքերով, մոր ճիչը դաժանաբար սպանված երեխայի դիի վրա, նրա ցավը չի ճանաչում սահմաններ, ազգություն: «Իմ ցուցահանդեսների անցկացման նպատակներից մեկն է նախազգուշացնել Երկրագնդի բոլոր մարդկանց, միավորել նրանց, որպեսզի չկրկնվեն ցեղասպանությունները», — նշել է նկարիչը:
Վ.Պողոսյանը աբստրակտ ոճի նկարիչ է: «Նկարներիս ճնշող մեծամասնությունը սովորական ուղանկյան ձևն ունեն: Ութանկյուն ձևաչափ կտավների ծնունդն եկավ ցեղասպանության թեմայի հետ, իսկ հոլոքոստը որպես համամարդկային վիշտ թելադրեց իր վեցանկյունը», — պատմում էր Վ.Պողոսյանը:
Նա ունի շուրջ 300 կտավ, որից 150-ը նվիրված է հայոց ցեղասպանությանը: Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների և ունեցել 12 անհատական ցուցահանդես Հայաստանում և Ռուսաստանում: 2014 թվականին Մոսկվայում կազմակերպված ցուցահանդեսի համար, որը նվիրված էր Հայոց եղեռնին և Հոլոքոստին, Վ.Պողոսյանը ստացել էր շնորհակալագիր:
Նկարիչները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին Գազպրոմ Արմենիա տնօրինությանը և Շիրակի ԳԳՄ պետ Ս.Ամիրբեկյանին ցուցահանդեսը կազմակերպելու համար:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հոկտեմբեր ամսվա նորությունները
- Ընկերական խաղն ավարտվեց «Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլային թիմի հաղթանակով
- Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը
- «Գազպրոմ Արմենիա»-ն կազմակերպեց արտագնա սեմինար-էքսկուրսիա երիտասարդ բնապահպանների և ուսանողների համար
- 2017 թվականի ինն ամիսներին ներկրվել է 1354.9 մլն խ.մ բնական գազ
- Հանրապետությունում գազ սպառող բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 686 հազար
Մեծացված լուսանկար (JPG, 433 ԿԲ)