«Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլային թիմը հանդիպեց Մեծամորի ատոմակայանի հավաքականի հետ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ նախկին «Միկա» մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային ընկերական հանդիպում «Գազպրոմ Արմենիա» ընկերության թիմի և Մեծամորի ատոմակայանի հավաքականի հետ:
Խաղը ստացվեց հետաքրքիր, առանց փոխզիջումների, բազմաթիվ գեղեցիկ համակցությունների կիռարմամբ և ավարտվեց 8:3 հաշվով՝ հօգուտ «Գազպրոմ Արմենիա»-ի։
Խաղի ընթացքում աչքի ընկան «Գազպրոմ Արմենիա»- ի թիմի ֆուտբոլիստներ Սպարտակ Արզումանյանը՝ 3 գոլ, Հովանես Մամբրեյանը՝ 2 գոլ և մեկական գոլերով Արամ Եղիազարյանը, Գեվորգ Խաչիկյանը և Արտաշես Գաբրիելյանը:
Հոկտեմբերին ամսին նախատեսված է ևս երկու խաղ: «Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլային թիմը կհանդիպի վետերան ֆուտբոլիստների և Թալինի շրջանի երիտասարդների հավաքականների հետ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (jpg, 246803)