Հերթական նվիրատվությունը Արցախի Հանրապետության կրթօջախներին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հերթական բարեգործական ծրագիրն իրականացրեց Արցախի Հանրապետության դպրոցների համար` նվիրաբերելով համակարգիչներ և համապատասխան պարագաներ:
2016 թվականից ընկերությունն իրականացնում է նպատակային ծրագիր, որի շրջանակում այս տարի Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքի նորակառույց դպրոցում բացվելու է համակարգչային դասարան: Դպրոցին «Գազպրոմ Արմենիա»-ն նվիրաբերեց նոր սերնդի 10 համակարգիչ: Իսկ Քաշաթաղի շրջանի Երիցվանք համայնքի դպրոցի համակարգչային դասարանը համալրվեց 5 համակարգիչներով:
Երիցվանքի Մանվել Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Վարդիթեր Սաֆյան. «Այս նվիրատվությունը, այս բարեգործությունը մեր դպրոցի աշակերտների համար շատ մեծ պարգև էր: Ստանալով այս համակարգիչները մեր երեխաները իրենց գիտելիքները էլ ավելի կամրապնդեն համակարգչային բնագավառում»:
Ինչպես նշեց Քաղաթաղի շրջվարչակազմի ղեկավարի օգնական Ստեփան Սարգսյանը, համակարգիչների անհրաժեշտությունը Քաշաթաղի շրջանի դպրոցների համար միշտ եղել է օրակարգային: «Տեխնոլոգիաները առագ են զարգանում և համակարգիչները միշտ չեն հերիքում: Եվ մենք շատ շնորհակալ ենք „Գազպրոմ Արմենիա“ ընկերությանն այս նվիրատվության համար: Հատկանշական է, որ այս նորակառույց դպրոցն արդեն ունի 10 նոր համակարգիչներ, և մեր երեխաները՝ սովորելով նոր ու հարմարավետ դպրոցում կարող են նաև օգտագործել նոր համակարգիչներ, ծրագրեր», — նշեց Ս.Սարգսյանը:
Մուշ գյուղի Արմենակ Ուրֆանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լիանա Հակոբյանի խոսքով, «Գազպրոմ Արմենիա»-ի նվերներն իսկապես սպասված էին, քանի որ իրենց աշակերտները միշտ ցանկացել են օգտվել լավ համակարգիչներից: «Նախկինում ունեցել ենք հին համակարգիչներ և այժմ շատ ուրախ ենք, որ ստացանք այս ժամանակակից նորերը: Շատ շնորհակալ ենք „Գազպրոմ Արմենիա“ ընկերությանն աջակցության համար, ինչը թույլ կտա պատշաճ մակարդակով կազմակերպել ուսուցման գործընթացը, մասնավորապես՝ ինֆորմատիկայի դասերը», — ասաց Լ.Հակոբյանը:
Քաշաթաղի շրջանի երկու համայնքների դպրոցներից բացի, Արցախի Հանրապետության Հադրութի, Շահումյանի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների 15 դպրոցներին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նվիրեց մեկական համակարգիչ:
Մուշի և Երիցվանքի դպրոցականները մեծ ոգևորությամբ ընդունեցին նվերները և իրենց երախտագիտությունը արտահայտեցին երգ ու պարով:
Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների կողմից հավաքված գրքերը համալրելու են Արցախի Հանրապետության մի շարք դպրոցների գրադարանները:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում այս տարի իրականացվեց արդեն ավանդական դարձած «Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք» ակցիան: Աշխատակիցների կողմից տրամադրված գրքերը նվիրում ենք Արցախի դպրոցների գրադարաններին: Նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ էր ընդունվել մեր կողմից և կարճ ժամանակահատվածում հավաքվել էր ավելի քան 4000 կտոր գիրք, այդ թվում մանկական գրականություն, դասական արժեքավոր ընտրանիներ, բառարաններ և այլն: Հուսով ենք, որ գրքերը օգտակար կլինեն աշակերտների համար», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ—ների հետ կապերի ծառայության աշխատակից Միխայիլ Հարությունյանը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն՝ լինելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը, 2001 թվականից իրականացնում է սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են կրթական, մշակութային և մարզական ոլորտների աջակցությանը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հոկտեմբեր ամսվա նորությունները
- Ընկերական խաղն ավարտվեց «Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլային թիմի հաղթանակով
- Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը
- «Գազպրոմ Արմենիա»-ն կազմակերպեց արտագնա սեմինար-էքսկուրսիա երիտասարդ բնապահպանների և ուսանողների համար
- 2017 թվականի ինն ամիսներին ներկրվել է 1354.9 մլն խ.մ բնական գազ
- Հանրապետությունում գազ սպառող բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 686 հազար
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)