Ալեքսեյ Միլլերը և Կարեն Կարապետյանը քննարկել են  Հայաստան բնական գազի մատակարարումներին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 24-ին Երևանում կայացել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային հանդիպումը:

Հանդիպումն անցել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան այցի շրջանակներում:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Հանրապետություն բնական գազի մատակարարումներին: Նշվել է, որ 2017թվականի 9 ամիսների ընթացքում մատակարարվել է 1,35 մլրդ խմ գազ, ինչը 20,6%-ով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ալեքսեյ Միլլերը և Կարեն Կարապետյանը քննարկել են բնական գազի մատակարարումների պայմանները 2018 թվականի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր հատակագծի շրջանակներում հետագա համատեղ աշխատանքային ծրագրերին վերաբերող հարցեր:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am