Ալեքսեյ Միլլերը և Կարեն Կարապետյանը քննարկել են Հայաստան բնական գազի մատակարարումներին առնչվող հարցեր
Հոկտեմբերի 24-ին Երևանում կայացել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային հանդիպումը:
Հանդիպումն անցել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան այցի շրջանակներում:
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Հանրապետություն բնական գազի մատակարարումներին: Նշվել է, որ 2017թվականի 9 ամիսների ընթացքում մատակարարվել է 1,35 մլրդ խմ գազ, ինչը 20,6%-ով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ալեքսեյ Միլլերը և Կարեն Կարապետյանը քննարկել են բնական գազի մատակարարումների պայմանները 2018 թվականի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր հատակագծի շրջանակներում հետագա համատեղ աշխատանքային ծրագրերին վերաբերող հարցեր:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հոկտեմբեր ամսվա նորությունները
- Ընկերական խաղն ավարտվեց «Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլային թիմի հաղթանակով
- Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը
- «Գազպրոմ Արմենիա»-ն կազմակերպեց արտագնա սեմինար-էքսկուրսիա երիտասարդ բնապահպանների և ուսանողների համար
- 2017 թվականի ինն ամիսներին ներկրվել է 1354.9 մլն խ.մ բնական գազ
- Հանրապետությունում գազ սպառող բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 686 հազար