2017 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում «թեժ գծով» ստացվել է 1084 զանգ
2017 թվականի հունվար—սեպտեմբեր ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» ստացվել է 1084 զանգ: Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազանջատումների և ներտնային սպասարկման դիմաց գանձվող վճարումների վերաբերյալ: Բոլոր հեռախոսազանգերին տրվել են սպառիչ պատասխաններ:
Թեժ գիծն ապահովում է կապը բաժանորդների հետ և հնարավորություն է ընձեռնում արագ և օպերատիվ արձագանքել հարցերին՝ կապված գազամատակարարման հետ: Հարցերը կարող են ուղղվել թեժ գծի համարով՝ 29-49-04, երկուշաբթի—ուրբաթ օրերին ժամը 09:00-ից մինչև 18:00-ը:
«Թեժ գծի» միջոցով բաժանորդների կողմից ստացված բոլոր հեռախոսազանգերը գրանցվում են և փոխանցվում համապատասխան ստորաբաժանումներին:
Օգտվելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» հարկավոր է տրամադրել տեղեկություն. անուն, ազգանուն, կոնտակտային հեռախոսահամարը, հասցեն:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հոկտեմբեր ամսվա նորությունները
Ընկերական խաղն ավարտվեց «Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլային թիմի հաղթանակով Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը «Գազպրոմ Արմենիա»-ն կազմակերպեց արտագնա սեմինար-էքսկուրսիա երիտասարդ բնապահպանների և ուսանողների համար 2017 թվականի ինն ամիսներին ներկրվել է 1354.9 մլն խ.մ բնական գազ Հանրապետությունում գազ սպառող բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 686 հազար