Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2017 ֆինանսական տարվա սկզբից հունվար—սեպտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 32,254,286.7 հազար դրամ:
Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 18 —րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ—ն` 4,387,236.4 հազար դրամ և 848-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ—ն՝ 97,205.3 հազար դրամ:
Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ—Ի—Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 111-րդ տեղը՝ 1,001,651.1 հազար դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հոկտեմբեր ամսվա նորությունները
Ընկերական խաղն ավարտվեց «Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլային թիմի հաղթանակով «Գազպրոմ Արմենիա»-ն կազմակերպեց արտագնա սեմինար-էքսկուրսիա երիտասարդ բնապահպանների և ուսանողների համար 2017 թվականի ինն ամիսներին ներկրվել է 1354.9 մլն խ.մ բնական գազ Հանրապետությունում գազ սպառող բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 686 հազար 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում «թեժ գծով» ստացվել է 1084 զանգ