Ուսումնավարժության սցենարով, գազաբաշխիչ կայանի գազի կարգավորման հանցույցի տարածքում արտահոսքի պատճառով բռնկվել էր հրդեհ: Արտակարգ դեպքի մասին ահազանգ ստանալուց հետո Մարտունուգծայինշահագործմանմասնաճյուղի պետի հրահանգով ձևավորվել էր վթարային խումբ, որի առջև դրված է եղել դեպքի վայր օպերատիվ մեկնելու, մինչև հրշեջների ժամանելը հրդեհաշիջման հնարավոր միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու խնդիրը:
Ուսումնական վարժանքների ավարտից հետո Մարտունու գծային շահագործման մասնաճյուղում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժանքների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր, ամփոփվել դրանց արդյունքները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)